Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
![]() Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը՝ Մելինե Սիմոնյանի ղեկավարությամբ, Թալինի իջևանատանը շարունակում է հնագիտական պեղումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետազոտական աշխատանքների ընթացքում արդեն իսկ գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները: «Առաջին սենյակի պեղումների արդյունքում հայտնաբերվել են ուլունքահատիկներ և ծխամորճի բեկոր։ Բակի հատվածում իրականացված աշխատանքների շնորհիվ ի հայտ է եկել կենդանական պատկերներով զարդարված կավանոթի բեկոր»,-տեղեկացրել են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Թալինի իջևանատան պեղումները մեկնարկել են հուլիսի 25-ից։ Իրականացվել է հուշարձանի ներքին բակի և կամարակապ սրահների աջակողմյան հատվածի մաքրման աշխատանքներ՝ տարածքն ազատելով խոտածածկույթից ու քարակուտակումներից։ Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաև խեցեղենի տարբեր բեկորներ։ |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
