«Առաջին հարցը, որ պետք է քննարկենք, Երևանում երթևեկող ավտոմեքենաների քանակային սահմանափակումն է»․ Տիգրան Ավինյան
![]() «Խցանումների խնդիրը գնալով ծանրանում է, որովհետև ունենք մի քանի շերտանի խնդիրներ։ Առաջին, Երևանում մարդատար ավտոմեքենաների քանակն աճում է՝ տարին տարվա վրա, չկան սահմանափակումներ, չկան սահմանափակումներ հին տարեթվի ավտոմեքենաների համար, չկան սահմանափակումներ ավտոմեքենաների համար, որոնց արտանետումները վախենալու աստիճանի են»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով․ «Առաջին հարցը, որ պետք է քննարկենք, Երևանում երթևեկող ավտոմեքենաների բուն քանակային սահմանափակումն է, որովհետև էս քանակի ավտոմեքենաները բոլորիս սահմանափակել են։ Երկրորդը, ավտոմեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է»։ Ավինյանն ասաց, որ տարբեր թեզեր են պտտվում քաղաքում երթևեկության խնդիրների վերաբերյալ ու պետք է անդրադառնալ դրանց․ «Երբ մենք չենք անդրադառնում, անդրադառնում են շատ տաբեր մարդիկ, ովքեր իրապես ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»։ Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ երևանյան խցանումների մասին էր խոսել ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանը։ |

«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
19311.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
19311.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
17211.11.2026, 19:06
«Ավտոմեքենայով տեղաշարժվելը մի փոքր շքեղություն պետք է դառնա». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7609.11.2026, 15:01
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
16909.11.2026, 12:48
«Երևանի քաղաքապետարա՛ն, դիտարկեք առաջարկս». Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
16606.11.2026, 11:12
