Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ
![]() Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի դեպի Հրազդան և Ծաղկաձոր տանող ոլորապտույտ հատվածում՝ կամրջի հարևանությամբ, «Jeep», «Opel» և «Gaz-24-10» մակնիշի ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, բախվել են 4 ձիերի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ բախման հետևանքով 3 հոգի, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են՝ տատը, պապն ու թոռը, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։ Բախման հետևանքով 4 ձիերն էլ սատկել են։ Պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, վիրավորների և ձիերի տերերի ինքնությունները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավելի քան 17 ժամ է՝ ձիերի մարմիններն ընկած են ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: ![]() ![]() ![]() ![]() |

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են
121Երեկ, 19:18
Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
17413.11.2026, 23:24
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
16213.11.2026, 14:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
35613.11.2026, 13:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
30913.11.2026, 12:19
Պայթյուն՝ գազալցակայանում
15213.11.2026, 11:48




