Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր

40
Այսօր, 12:19
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր

Գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վոլգոգրադի վրա։ Մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտարարել է, որ անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով «տեղային հրդեհներ են բռնկվել Վոլգոգրադի հարավային արդյունաբերական գոտու ձեռնարկություններից մեկում, ինչպես նաև հարակից տարածքում»։

Բոչարովի խոսքով՝ հարձակման հետևանքով զոհվել է Վոլգոգրադի հարավային արդյունաբերական գոտու չորս աշխատակից, ևս երկուսը հոսպիտալացվել են։

Astra-ն պարզել է, որ անօդաչուները հարվածել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին՝ «Լուկօյլին» պատկանող Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին: