Հորդանանում եկեղեցում տեղի ունեցած կոտորածի համար մահապատժի են դատապարտել երեք տղամարդու
![]() Հորդանանի դատարանը եկեղեցում տեղի ունեցած նախճիրի համար կախաղանի միջոցով մահապատժի է դատապարտել երեք տղամարդու։ Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 34-ը։ Բոլորը մասնակցում էին քրիստոնեական հուղարկավորության Քարաք նահանգի հույն ուղղափառ եկեղեցում, որտեղ գտնվում է նշանակալի քրիստոնեական համայնք։ Հորդանանի զինված ուժերը կիրակի օրը հայտարարեցին, որ հարձակվողները մեղավոր են ճանաչվել «ահաբեկչական գործողություններ» կատարելու, ինչպես նաև զենք պահելու, «ահաբեկչական կազմակերպության համար քարոզչություն» և «ահաբեկչական գործողություններ կատարելու դավադրության» համար։ Երեք հորդանանցիները՝ երկու եղբայր և նրանց փեսան, փախել էին հարձակման վայրից և ձերբակալվել երեք օր անց։ Նրանց ինքնությունը չի հրապարակվել։ Մնում է անհասկանալի, թե ինչու են հարձակվողները հենց այս եկեղեցին ընտրել՝ որպես իրենց թիրախ։ Հարձակումից կարճ ժամանակ անց Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ը սոցիալական ցանցերում գրել է. «Քարաքի վրա ահաբեկչական հարձակումը կարժանանա հնարավոր ամենախիստ պատասխանին: Նրանք, ովքեր մոլորության մեջ են՝ մտածելով, որ կարող են իրենց գնդակներով բաժանել հորդանանցիներին, ոչ մի շանս չունեն մեր միասնության առջև»: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
