Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան

67
Այսօր, 13:49
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան

Մոսկվայի հարավում ավտոմեքենա է պայթել: Պայթյունի հետևանքով տուժածն Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նախկին խորհրդական Սերգեյ Զավորոտնին է։ Այս մասին հայտնում են ռուսական թելեգրամյան ալիքները։

Mash-ի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել մեքենային ամրացված ինքնաշեն սարքի պայթյունի հետևանքով։ Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ Զավորոտնին մեքենայով երթևեկում էր Մոսկվայի հարավում գտնվող Կիրովոգրադսկայա փողոցով։

«Տղամարդը հոսպիտալացվել է գլխուղեղի սալջարդով, ձախ ձեռքի՝ ուսի մակարդակով տրավմատիկ անդամահատմամբ, կողոսկրերի կոտրվածքներով և աջ սրունքի բաց կոտրվածքով»,- ասվում է 112 թելեգրամյան ալիքի հրապարակման մեջ։