Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Ադրբեջանական մամուլը փոխանցում է իմ փաստարկված նյութերը». Տաթևիկ Հայրապետյան

45
Այսօր, 22:06
«Ադրբեջանական մամուլը փոխանցում է իմ փաստարկված նյութերը». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անգամ ադրբեջանական մամուլն է ասում՝ Տաթևը մի բան գիտի, որ ասում է։ Հետո չասեք՝ չի ասել․․․
Ադրբեջանական մամուլը պարբերաբար անդրադառնում է իմ հրապարակումներին, որտեղ խոսում եմ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ՀՀ-ի դեմ մշակվող զավթողական ծրագրերի մասին։
Օրինակ՝ «Musavat»-ը հոդված է հրապարակել հետևյալ վերնագրով․ «Մեր լեզվին գերազանց տիրապետող հայ փորձագետի՝ Բաքվի դեմ «վտանգավոր» կոչը․ «Գործեք հիմա»»։ Նյութում գրված է․ «Ադրբեջանական հարցերով մասնագիտացած և ադրբեջաներենին գերազանց տիրապետող հայ փորձագետ Տաթև Հայրապետյանը կոչ է արել իր երկրի իշխանություններին ավելի ակտիվ քաղաքական, դիվանագիտական և տեղեկատվական քայլեր ձեռնարկել Բաքվի դեմ»։
Բոլոր հրապարակումներում նրանք փոխանցում են իմ փաստարկված նյութերը՝ որևէ կերպ չկարողանալով հակափաստարկներ ներկայացնել։ Ավելին՝ դրանով հաստատում են իմ ասածը։ Փաստացի, եթե կարողանում ես ճիշտ աշխատել՝ առանց ավելորդ էմոցիաների, զուտ փաստերը դասավորելով, հակառակ կողմն ասելիք չունի։ Չկա որևէ քարտեզ կամ պատմական փաստ, որտեղ մեր պետության տարածքը կոչված լինի «Արևմտյան Ադրբեջան», ուստի սա զավթողական ծրագիր է, որը պետք է կանխել այսօր, որպեսզի դրա համար հետո շատ ավելի թանկ գին չվճարենք»։