Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան

48
Այսօր, 15:36
«Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վարազիկին մորթեցի՞ն:
Նախորդ դարի 50-60-ականներին ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունում մի թիմ էր խաղում, որի խորհրդանիշը կենդանի վարազիկն էր: Խաղի ընթացքում վարազիկն արածում էր թիմի դարպասների հետևում: Վարազիկի ներկայությամբ թիմն անպարտ էր: Շատ կարճ ժամանակահատվածում, ժամանակին բակային կարգավիճակ ունեցող թիմը սկսեց խաղալ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 2-րդ խմբում և նույնիսկ 1-ին խմբում խաղալու հայտ ներկայացրեց: Երբ հակառակորդները հասկացան թիմի հաջողության գրավականը, պահանջեցին խաղադաշտի մատույցներից հեռացնել վարազիկին, իսկ որոշ ժամանակ անց վերջինիս մորթված գտան: Թիմն առանց վարազիկի սկսեց պարտվել և վերադարձավ իր նախկին՝ բակային, կարգավիճակին:
2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում բանանի գինը նկատելիորեն նվազեց՝ հասնելով շուրջ 400-500 դրամի՝ նախկին 700-1000 դրամի փոխարեն։ Այս գնանկումը դարձավ Փաշինյան Նիկոլի «հեղափոխության» տնտեսական փոփոխությունների և մենաշնորհների դեմ պայքարի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը: Եվ, այս իմաստով, տրամաբանական էր, որ վերջերս Փաշինյան Նիկոլը հիշեց «հեղափոխության» խորհրդանիշը՝ բանանը: Սակայն, շատ կարևոր է այն իրադարձությունների հաջորդականությունը, որ կատարվեց բանանի «երկրորդ գալստյան» զուգահեռ: Ուրեմն, ՀԱՊԿ-ում Հայաստանին զրկեցին ձայնի իրավունքից, աշխարհում գումար հայթայթել չհաջողվեց, հետևաբար՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծն անորոշ ժամանակով հետաձգվեց, հայտարարվեց Հայաստանի՝ մոտակա 20 տարում Եվրոպային անհասանելիության մասին և, ամենակարևորը՝ Փաշինյան Նիկոլը միայն դեկտեմբերին պատրաստվում է 3 անգամ Մոսկվա մեկնել: Ընդ որում, վերջինս անձամբ մասնակցելու է այնպիսի միջոցառումներին, որոնց Հայաստանը միշտ մասնակցում էր փոխվարչապետի մակարդակով:
Նախապաշարմունքը հուշում է, որ սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը: Վստահաբար՝ դրա մասին գիտի նաև Փաշինյան Նիկոլը և այդ պատճառով Անթալիայից Դուբլին «ուղևորություն» անցած բանանը մնաց Երևանում: Պնոմ Պեն Փաշինյան Նիկոլը մեկնեց առանց բանանի: Այն չի լինի վերջինիս գրպանում նաև Մոսկվայում:
Փաստորեն, վարազիկին «մորթեցին», կներեք, բանանը «կերան»»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան