Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
![]() ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 120-Ն որոշման համաձայն՝ 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Արգելքի նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրության համար անհրաժեշտ պայմանները, կանխել ձկնային պաշարների հետագա նվազումը և նպաստել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։ Այս մասին հայտնում են ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունից։ «Էկոպարեկային ծառայությունը սահմանելու է խիստ հսկողություն՝ սահմանված արգելքի պահպանմանը հետևելու նպատակով։ Ապօրինի որսի, որսի կանոնների խախտման և օրենքով սահմանված պահանջների չկատարման յուրաքանչյուր դեպք արժանանալու է իրավական գնահատականի։ Օրինազանցների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված վարչական և քրեական պատասխանատվության միջոցներ։ Նոյեմբերի 20-ից հետո Սևանա լճում չպետք է գտնվեն որսի նպատակով օգտագործվող նավակներ և որսամիջոցներ։ Դրանց սեփականատերերին և օգտագործողներին կոչ ենք անում մինչև սահմանված ժամկետը ապահովել դրանց դուրսբերումը լճից՝ խուսափելու օրենքով նախատեսված պատասխանատվությունից։ Սևանա լճի ձկնային պաշարների պահպանումը և բնական վերարտադրության ապահովումը բնապահպանական առաջնահերթություն են, որոնց նկատմամբ ցանկացած խախտում անթույլատրելի է»,- ասվում է հայտարարությունում։ |

«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
22707.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
24503.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
20803.11.2026, 00:36
«Ամուլսարի ընդերքում կառուցած Որոտան-Արփա թունելի ջրի որակը գնահատվել է անբավարար». Լևոն Գալստյան
25902.11.2026, 02:06
SS United States նավը միտումնավոր կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ
84202.11.2026, 00:19
«Սիբիրում անսովոր ցուրտ է». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
23801.11.2026, 16:30
