Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Ընդդիմությունը, քաղհասարակությունը, մտահոգ բոլոր քաղաքացիները լծվել են ապացուցվածն ապացուցելու անտեղի գործընթացին». Վահան Հովհաննիսյան

70
Այսօր, 13:48
«Ընդդիմությունը, քաղհասարակությունը, մտահոգ բոլոր քաղաքացիները լծվել են ապացուցվածն ապացուցելու անտեղի գործընթացին». Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ընդդիմությունը, քաղհասարակությունը, լրագրողները, իրավաբանները, մտահոգ բոլոր քաղաքացիները լծվել են ապացուցվածն ապացուցելու անտեղի գործընթացին։
Համացանցն ու եթերը ծանրաբեռնված են իմաստուն դատողություններով այն մասին, որ իշխանությունը բռնատիրական է, վարչապետը՝ բռնապետ։
Բերվում են ծանրակշիռ փաստարկներ, որ բազմաթիվ հետապնդումներ քաղաքական են, կալանքները՝ հրահանգված։
Կազմակերպվում են պանելային քննարկումներ, խորհրդարանական լսումներ, տրվում են հարցազրույցներ։
Ո՞րն է ջուր ծեծելու իմաստը, ո՞ւմ համար պարզ չէ իրերի դրությունը, ի՞նչ կարիք կա ամեն անգամ հավաքվելու, քննարկելու ու եզրահանգելու այն, ինչ բոլորի համար վաղուց պարզ է։
Ե՞րբ պետք է կատարվի և ո՞վ պետք է կատարի ապացուցվածն ապացուցելուց հետո առաջին քայլը»: