Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Նոյեմբերի 17-ին Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը

39
Այսօր, 13:12
Նոյեմբերի 17-ին Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը

Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք
2026 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը։
Նախորդ դատական նիստի ընթացքում հետազոտվել է մեղադրանքի կողմի ներկայացրած առաջին ապացույցը՝ Ազգային ժողովի նիստի սղագրությունը։
Մեղադրանքի կողմը գտնում է, որ նշված սղագրությունը պարունակում է պետական գաղտնիք, մինչդեռ պաշտպանության կողմի պնդմամբ՝ գործում բացակայում են այն հիմնավորող ապացույցները։
Առաջիկա դատական նիստում մեղադրանքի կողմը պետք է հստակ մատնանշի, թե սղագրության կոնկրետ որ հատվածներն են պետական գաղտնիք պարունակում, ինչպես նաև ներկայացնի դրանց՝ օրենքով սահմանված կարգով պետական գաղտնիքի շարքին դասված և համապատասխան ընթացակարգերով գաղտնագրված լինելու իրավական ու փաստական հիմքերը։
Հավելենք, որ Անդրանիկ Թևանյանը գտնվում է բանտային կալանքի տակ մոտ 6 ամիս, իսկ Արեգնազ Մանուկյանը, 3 ամիս գտնվելով բանտային կալանքի տակ, այժմ գտնվում է 3-ամսյա տնային կալանքի տակ՝ հաղորդակցության ամենախիստ սահմանափակումներով։