Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Փհուքեթում մոտոցիկլետների վարձույթի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել

518
Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ., 09:49
Փհուքեթում մոտոցիկլետների վարձույթի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել

Թաիլանդի Փհուքեթ կղզու Պատոնգ շրջանում մոտոցիկլետների վաճառքի և վարձույթի կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի հետևանքով 11 մարդ զոհվել է, ևս 38-ը՝ տուժել։ Այս մասին հայտնում է Khaosod-ը։

Նշվում է, որ կրակը տարածվել է քառահարկ շենքի հինգ հատվածներում և վնասել մոտակայքում կայանված մի քանի տրանսպորտային միջոց։ Նախնական տվյալներով՝ բոլոր 38 տուժածները ծխից են թունավորվել։ Հրդեհի ստույգ պատճառը և պատճառված վնասի չափը պարզվում են։