Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին

51
Այսօր, 20:07
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին

Հռոմի պապ Լևոն 14-րդը Պերու կատարած այցի եզրափակիչ պատարագին ժամանելու ժամանակ վարդարանով հարված է ստացել աչքի շրջանում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ Լիմայի ավիաբազայում։ Լևոն 14-րդը երթևեկում էր պապամոբիլով, երբ հավաքվածներից ինչ-որ մեկը նրա ուղղությամբ վարդարան է նետել։

Նշվում է, որ տեղի ունեցած միջադեպը չի ազդել պապական շարասյան երթևեկության և պատարագի ընթացքի վրա։ El País-ը՝ հղում կատարելով Վատիկանի պաշտոնական լրատվական գործակալությանը, հայտնել է, որ Լևոն 14-րդը չի տուժել։

Հաղորդվում է, որ հրաժեշտի պատարագին ներկա է եղել շուրջ 1,5 միլիոն մարդ։ Պապը շնորհակալություն է հայտնել պերուացիներին ջերմ հյուրընկալության համար և վերահաստատել իր խոր կապը երկրի հետ, որը համարում է իր երկրորդ հայրենիքը։