Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ուֆայի և Սալավաթի արդյունաբերական գոտիների վրա
49
Այսօր, 14:19
![]() Գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ուֆայի և Սալավաթի արդյունաբերական գոտիների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Բաշկորտոստանի արտակարգ իրավիճակների պետական կոմիտեն։ Գերատեսչության տվյալներով՝ հանրապետության օդային տարածքում խոցվել է ավելի քան 50 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքների հաղորդմամբ՝ հարձակման է ենթարկվել «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավաթ» ընկերությունը, որը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման և նավթաքիմիական համալիրներից մեկն է։ Նշվում է, որ ձեռնարկության տարածքում հրդեհի բազմաթիվ օջախներ են նկատվել։ Իսկ Կուրսկում հարձակման է ենթարկվել 330 կՎ հզորությամբ «Սադովայա» ենթակայանը, հայտնում են Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքները։ |

Իսրայելի ավիացիան և հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին
8409:13
ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ռադարի ուղղությամբ վեց ԱԹՍ արձակելու մասին
8309:06
«Տո մամայիդ էլ, պապայիդ էլ». Հարություն Մկրտչյանը սկանդալ սադրեց «Հանրայինում» (տեսանյութ)
181Երեկ, 23:42
Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ (լուսանկար, տեսանյութ)
174Երեկ, 23:12
Ադրբեջանում զինամթերքի պայթյունի հետևանքով կա զոհ ու վիրավոր
202Երեկ, 18:48
Վթար՝ Պռոշյան բնակավայրի տարածքում. 18-ամյա աղջիկը մահացել է
160Երեկ, 18:36
