Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Փաշինյանի պահանջով արգելանք է դրվել թերթի դրամական հաշիվների վրա

34
Այսօր, 20:24
Փաշինյանի պահանջով արգելանք է դրվել թերթի դրամական հաշիվների վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրպարտության վերաբերյալ հայց է ներկայացրել Երևանի առաջին ատյանի դատարան՝ պահանջելով, որ լրագրող Աննա Գևորգյանը և «Իրավունք թերթ» ՍՊԸ-ն հրապարակեն Աննա Հակոբյանից իր բաժանման պատճառների վերաբերյալ տեղեկատվության հերքումը։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։

«Փաշինյանը նաև պահանջում է 4 միլիոն դրամի չափով դրամական փոխհատուցում՝ զրպարտության համար։

Աննա Գևորգյանը 2026 թվականի սեպտեմբերի 30-ին իր «Հայկական ժամ» ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեղեկատվություն Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների մասին, իսկ հոկտեմբերի 5-ին www.iravunk.com լրատվական կայքում և իր «Իրավունք թերթ» ֆեյսբուքյան էջում արտատպել է այդ տեղեկատվությունը, ինչը հայցվորը համարում է զրպարտություն։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մի շարք գործիչների եւ լրատվամիջոցների դեմ էլ է դատարան դիմել:

Մենք տեղեկացանք, որ նոյեմբերի 11-ին առաջին ատյանի դատարանը որոշել է արգելանք դնել «Իրավունք թերթ» ՍՊԸ-ի գույքի վրա, և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը արագ արձագանքել է, և արգելանք է դրել «Իրավունք թերթ» ՍՊԸ-ի հաշիվների և գույքի վրա՝ 4 մլն դրամի չափով»,- գրել է լրատվամիջոցը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։