Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Խցանումների հարցի լուծումը պահանջում է քաղաքաշինական համարձակ լուծումներ»․ Վահան Բաբայան

54
Այսօր, 17:30
«Խցանումների հարցի լուծումը պահանջում է քաղաքաշինական համարձակ լուծումներ»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի վերջո մեր քաղաքը նախատեսված չի եղել այսքան բնակչության և մեքենաների համար:
Երևանի երթևեկության խնդիրը վաղուց արդեն վերածվել է մայրաքաղաքի ամենօրյա լուրջ մարտահրավերներից մեկի։ Առավոտյան և երեկոյան ժամերին բազմաթիվ փողոցներում մեքենաների հոսքը գրեթե կանգ է առնում։ Մարդիկ ժամերով կորցնում են ժամանակը, իսկ քաղաքի տնտեսական և սոցիալական կյանքը կրում է այդ իրավիճակի հետևանքները։
Կարծում եմ՝ ժամանակն է քննարկելու նաև այնպիսի լուծումներ, որոնք գուցե այսօր անսովոր կամ վիճելի թվան, բայց կարող են դառնալ խնդրի լուծման մի մասը։
Առաջարկներից մեկը Երևանի որոշ կենտրոնական և ծանրաբեռնված փողոցների վերակառուցումն ու լայնացումն է՝ անհրաժեշտության դեպքում վերանայելով մայթերի լայնությունը։
Պետք է մասնագիտական ուսումնասիրությամբ պարզել՝ արդյոք հնարավոր է որոշ հատվածներում մայթերի հաշվին ավելացնել երթևեկելի գոտիներ, վերակազմակերպել փողոցների տարածքը, ընդլայնել խաչմերուկները և վերացնել երթևեկության խոչընդոտները։
Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է պարզապես քանդել մայթերը կամ անտեսել հետիոտներին։ Մայթերը պետք է պահպանեն անվտանգ և բավարար լայնություն, իսկ փոփոխությունները պետք է իրականացվեն քաղաքաշինական, տրանսպորտային և անվտանգության մասնագիտական հաշվարկների հիման վրա։
Միաժամանակ անհրաժեշտ է՝
-Վերակառուցել և անհրաժեշտության դեպքում լայնացնել առավել ծանրաբեռնված փողոցները։
-Վերանայել խաչմերուկների նախագծերը և ավելացնել դրանց թողունակությունը։
-Կառուցել բազմահարկ ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիներ»։

Աղբյուրը`   Վահան Բաբայան