Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան

43
Այսօր, 17:48
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան

Վերլուծաբան Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանը մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի կամայականությունների ու ցանկությունների թատերաբեմ ա, ու քանի դեռ ինքն անձամբ skin in the game չունի, սեփական կաշվի վրա չի զգում դա։ Քանի դեռ փողոցները փակելով ու տասնյակ շարասյունով սուրում է երևանի փողոցներում՝ հարյուր հազարավոր տառապող երևանցիների աչքի առաջ ու աչքից հեռու։ Քանի դեռ հազարավոր երևանցիների պես չի տառապում խցանումներ ձեռքում, ապա խցանումների հարցը չի լուծվի։ Խոստովանեք դժվար ա խցանումների, մարդկանց տառապանքի մասին հոգ տանել, երբ դա քեզ չի առնչվում, դու օլիմպոսում ես ապրում, և ըստ սահմանման չես կարող ուշանալ, տառապել խցանումներում ու գերբեռնված հանրային տրանսպորտում 2-3 ժամ գնալ գործի ու գալ տուն։
Խցանումները հետևանք են կոմպլեքս խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք ու ոչ պոպուլիստական, դժվար լուծումներ։ Իսկ այդ լուծումները կարճատև հեռանկարումը առաջինը հարվածելու են հենց պոպուլիստ Փաշինյանի ընտրազանգվածին ու վարկանիշին։ Երևանի նման թշվառ վիճակը կարող էր առաջանալ միայն ազատ անկման կամ իներցիայում, երբ #արոտավայր վիճակ է՝ ինքնահոսի ու անտերանոց, իսկ ինքնահոսի վիճակը չէր կարող այլ վիճակի հանգեցնել»։

Աղբյուրը`   Գոռ Մադոյան