Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան

84
Այսօր, 14:24
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խորհրդարանի փաստացի պետի լկտի ու զազրելի բառաթյունն առ Հայոց Հայրապետ, վստահ եմ, զայրացրել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հավատավոր զավակներիս։
Մինչդեռ չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է - մի՞թե «բարեկիրթի» դիմակը մեզ արժանահավատ է թվացել։
Իսկ այսօր հիշենք, թե մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 18-ին, ինչպես կարողացանք մեր Մայր Աթոռը պաշտպանել հայհոյաբերան հորդաների ասպատակությունից և ամուր սրտով պատրաստվենք դիմակայելու վերահաս փորձություններին»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան