Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանն ուղղված առաջարկի մասին
![]() Ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ընդդիմությանն ուղղված իր առաջարկին՝ ԱԺ նախագահն ասել է․ «Ընդդիմադիր գործընկերներն ասում են՝ մենք բերել ենք հայտարարության նախագաիծ, դուք դրան դեմ եք, ճիշտ են ասում, դեմ ենք, որովհետև կան անընդունելի ձևակերպումներ, ասում են՝ ոչինչ, կողմ քվեարկեք, որպեսզի մտնի օրակարգ ու քննարկվի։ Ասում եմ՝ շատ լավ, ընդունելի տրամաբանություն է, եթե այն որդեգրում ենք ամեն ինչի համար։ Հիմա նույն կերպ մենք կհրապարակենք նոր Սահմանադրության տեքստ, որին դուք դեմ եք, կո՛ղմ քվեարկեք, որպեսզի այն մտնի ժողովրդի օրակարգ։ Ոչ թե Սահմանադրության տեքստին կողմ քվեարկեք, այլ, որ մտնի ժողովրդի օրակարգ, դրվի հանրաքվեի»։ Հիշեցնենք՝ խորհրդարանն այսօր քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» ԱԺ հայտարարության նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ հարցը։ Քվեարկության արդյունքում հայտարարության նախագիծը չի ընդգրկվել ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
