Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպել են ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում

67
Այսօր, 10:13
Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպել են ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնում է РБК-ն։

Բանակցությունների սկզբում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան և Պեկինը կառուցողական մոտեցում են որդեգրել՝ ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման հարցում։ Իր հերթին, Սի Ծինփինը նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը պետք է «համարձակորեն առաջ շարժվեն», ինչպես նաև «նպաստեն բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը»։