Հավաքները շարունակվում են. ընդդիմությունն օրակարգ ունի․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Սամվել Կարապետյանի ձերբակալության գիշերը՝ նոյեմբերի 4-ին, մեկ տասնյակից ավելի ուժերի ներկայացուցիչները հավաք արեցին Կարապետյանի տանը, որը Նարեկ Կարապետյանը վարեց: Նրանք միասնական օրակարգ մշակեցին, հայտարարություն տարածեցին՝ 4 կետից կազմված, որի շուրջ կոնսենսուս տեղի ունեցավ։ Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր հավաքները շարունակվում են, մինչ օրս տարբեր ֆորմատներով 3-4 հավաք են անցկացրել: Հավաքվում են, որպես կանոն, «Ուժեղ Հայաստանի» Տերյան փողոցի գրասենյակում: Քննարկումների առանցքում այս պահին իրազեկման ակցիաներն են։ Ընդդիմադիրները փորձելու են հանրությանը՝ յուրաքանչյուր քաղաքացու տեղ հասցնել իշխանության մտադրությունների մասին, թե ինչու են ուզում Սահմանադրությունը փոխել: Իսկ Նիկոլ Փաշինյանը տարատեսակ անլուրջ, բանանային սցենարներով փորձում է հանրության ուշադրությունը շեղել իրական անվտանգային, սպառնալիք հանդիսացող հարցերից: Հենց այս պատճառով ընդդիմադիրները կարծում են, որ այժմ առավել քան կարեւոր է հանրությանը տեղեկացնել իրական մարտահրավերների մասին, որպեսզի Փաշինյանին ու իր խմբակին չհաջողվի տարբեր շոուներով բթացնել ժողովրդի զգոնությունը»։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
