Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

«Հիմարությունների շարքից է․ խոսում են՝ խոսելու համար»․ Լևոն Քոչարյան

130
Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ., 11:36
«Հիմարությունների շարքից է․ խոսում են՝ խոսելու համար»․ Լևոն Քոչարյան

«Հիմարությունների շարքից է, ես չգիտեմ էլ դրան ոնց արձագանքեմ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ արձագանքելով ԱԺ փոխխոսնակ, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը։ «Ախր իրենք էլ գիտեն, որ հիմարություն են ասում, իրենք էլ գիտեն, որ ստեր են ասում, բայց ինչո՞ւ են դա անում, որովհետև տեսնում են, որ ուրիշ դեպքերում դա անցնում է, ժողովրդի մի հատվածի վրա դա նշանակություն է ունենում։ Ու այսպես խոսում են՝ խոսելու համար, ստում են՝ ստելու համար, լավ իմանալով, որ մի մասին կարողանում են այդ ստով կերակրել»,- շարունակել է ընդդիմադիր պատգամավորը։

«Հիմարությունների շարքից է․ խոսում են՝ խոսելու համար»․ Լևոն Քոչարյան