Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան

32
Այսօր, 21:18
«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան

«Սահմանադրություն ընդունելու իրավունք ունի միայն հայ ժողովուրդը»,- այս մասին ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հարցին, թե արդյոք իշխող մեծամասնությունը կարող է ինքնուրույն ընդունել նախագիծը։

«Իմ տպավորությամբ՝ ընդդիմությունը եկել է խորհրդարան մեծագույն առաքելությամբ՝ չթողնել, որ նոր սահմանադրության տեքստը հասնի ժողովրդի քվեին»,- նշեց Գալյանը։ Դիմելով ընդդիմությանը՝ Գալյանը նշեց․ «Ի՞նչ ալիևյան սահմանադրություն․․․ Խնդրում եմ՝ կկարդաք սահմանադրության տեքստը, անձնապես իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»։

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան