Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց

34
Այսօր, 17:36
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց

Տնտեսագետ Կարեն Ադոնցի ֆեյսբուքյան գրառումը․ ««ՍԽԱԼՆ ՈՒ ՃԻՇՏԸ»
30 տարի, ոչ մի տարբերակով, հնարավոր չեղավ այս պարզ ու հիմնարար գաղափարը տեղ հասցնել։ Բոլոր մեր պրոբլեմները, մեր բոլոր կորուստները՝ սա չհասկանալու արդյունք են (նույնիսկ Երևանի խցանումները)։
Բավարար չի փոխարինել՝ կախվածությունը «քչերից» կախվածությամբ «շատերից»։
Պետք է և պետք էր փոխարինել՝ կախվածությունը սահմանափակ տնտեսական ոլորտներից, կախվածությամբ՝ մեծաթիվ տնտեսական ոլորտներից։
Մենք շարունակում ենք խորացնել մեր կախվածությունը սահմանափակ (մի քանի) տնտեսական ոլորտներից։
Սա հիմնարար գաղափարախոսությունն է Հայաստանի ապագայի համար՝ բոլոր առումներով։ Սա անտեսվել է հենց սկզբից և անտեսված է հիմա։
Այս առանցքի շուրջ պետք է կառուցվի և անվտանգային, և մարզերի համաչափ զարգացման, և բարեկեցության, և մշակույթի ու կրթության քաղաքականությունը։
Տեսեք՝ Հայաստանում կա երեք նախարարություն, որոնք զբաղված են արդյունաբերություն կառավարելով, բայց փաստացի՝ մենք չունենք վերամշակող արդյունաբերություն (սնունդն ու խմիչքը հանած)։
Հ.Գ.
Գիտեք Երևանի խցանումների հիմնական լուծումը որն է։ Կառուցեք Երևանի շուրջ 20 արդյունաբերական գոտի՝ մոտ 1000 արտադրական տարածքներով։ «Արդյունաբերական հիփոթեքի», լոգիստիկ ու շուկայական աջակցության շահավետ պայմաններով՝ առաջարկեք մարդկանց։
Բա եվրոպացիները ո՞նց են խցանումների դեմ պայքարում։ Հենց սենց»։

Աղբյուրը`   Կարեն Ադոնց