Ուկրաինան հարվածել է Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարաններին
![]() Նոյեմբերի 17-ին և նոյեմբերի 18-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի Իլսկի և Աֆիպսկի նավթավերամշակման գործարանների վրա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Ըստ Ուկրաինայի ռազմական հրամանատարության՝ Իլսկի նավթավերամշակման գործարանում գրանցվել են պայթյուններ և խիտ ծուխ, վնասվել են պահեստային բաքեր։ Աֆիպսկի նավթավերամշակման գործարանում, նախնական տեղեկությունների համաձայն, վնասվել է նավթավերամշակման արտադրամաս։ Իլսկիի նավթավերամշակման գործարանի տարեկան հզորությունը կազմում է մոտ 6,6 միլիոն տոննա, իսկ Աֆիպսկիի նավթավերամշակման գործարանի տարեկան հզորությունը՝ 6,25 միլիոն տոննա։ Ուկրաինական բանակի գլխավոր շտաբը ընդգծել է, որ երկու օբյեկտներն էլ կարևոր են ռուսական զորքերին վառելիքի անխափան մատակարարման համար։ |

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ուֆայի և Սալավաթի արդյունաբերական գոտիների վրա (տեսանյութ)
10314:19
Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին (տեսանյութ)
18109:06
Խոշոր վթար Լոռիում. մեքենան մասամբ հայտնվել է գետի ափին
184Երեկ, 20:06
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի երեք խոշոր քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին
287Երեկ, 20:00
Ավստրալիայում այցելուներին մոռացել են դիտանիվի խցիկում՝ 36 մետր բարձրության վրա (տեսանյութ)
407Երեկ, 18:24
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի կամրջի վրա (լուսանկար)
296Երեկ, 17:42
