Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ

55
Այսօր, 16:55
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ

Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ֆրանսիայի ՆԳՆ շենքի մոտ, որը գտնվում է Ելիսեյան պալատից ոչ հեռու։ Նրանք պահանջում են բարձրացնել իրենց հավելավճարները՝ երկրում կյանքի թանկացման դեմ շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։ Այդ ցույցերի ժամանակ ոստիկանները մշտապես ներգրավվում են հասարակական կարգի և անվտանգության ապահովման աշխատանքներում, հայտնում է РИА Новости-ն։ Իրավապահ մարմինների աշխատակիցները՝ քաղաքացիական հագուստով, հավաքվել են նախարարության շենքի մոտ՝ Alliance Police Nationale արհմիության կոչով։

Ավելի վաղ Ֆրանսիայի ոստիկանության անկարգությունների դեմ պայքարի CRS 8 հատուկ ստորաբաժանումը նոյեմբերի 17-ին՝ համազգային ցույցերի օրը, ամբողջ կազմով հրաժարվել էր ներկայանալ ծառայության։