«Պուտինն ու Թրամփը ԱԽՏՀ գագաթնաժողովի ընթացքում կարող են մի քանի անգամ շփվել»․ Ուշակով
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱԽՏՀ գագաթնաժողովի ընթացքում կարող են նույնիսկ մի քանի անգամ շփվել։ Նման համոզմունք է հայտնել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ «Вести»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ «Որոշված է, որ նրանք կհանդիպեն, հնարավոր է՝ նույնիսկ այսօր երեկոյան՝ պաշտոնական ընթրիքի ընթացքում, եթե այնտեղ հավաքվեն բոլոր առաջնորդները»,- ասել է նա։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկու նախագահների միջև կկայանա լիարժեք երկկողմ հանդիպում, Ուշակովը նշել է. «Առաջնորդները կհանդիպեն, և, հավատացեք ինձ, նրանց միջև լիարժեք զրույց կկայանա՝ անկախ նրանից՝ նրանք կնստեն բազկաթոռների, աթոռների վրա, թե պարզապես կանգնած կզրուցեն՝ նայելով միմյանց աչքերի մեջ։ Հանդիպումը կայանալու է։ Ավելին, կարծում եմ, որ մեր նախագահն ու ԱՄՆ նախագահը ԱԽՏՀ-ի աշխատանքների ընթացքում մի քանի անգամ կշփվեն»։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
