Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները պարապուրդի էին մատնված ԱԺ-ում»․ Էդգար Ղազարյան

45
Այսօր, 11:42
«Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները պարապուրդի էին մատնված ԱԺ-ում»․ Էդգար Ղազարյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուբինյանը շարունակում է նսեմացնել Փաշինյանին․
Ռուբեն Ռուբինյանն Ազգային ժողովի աշխատանքները կազմակերպել է այնպես, որ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները մեկ ժամից ավել պարապուրդի էին մատնված Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Այդ ընթացքում խեղճին անգամ մեկ բանան չի հատկացվել՝ որպես փոխհատուցում։
Հ.Գ. Մի անգամ գեներալ Սեյրան Սարոյանը կատակով ասում էր, որ «մի Նիկոլ մեզի սարքել է կուռկուռի ձագ»։ Այսօր այդ վիճակում Ազգային ժողովում հայտնվել էր Նիկոլ Փաշինյանը»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան