Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան

35
Այսօր, 03:06
«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՃՇՄԱՐԻՏ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐԸ
Իմ խորին համոզմամբ Հայաստանի Հանրապետությունում ճշմարիտ մտավորականի տեղը լիբերալ արժեքների պաշտպանությունը չէ։ Այն, ինչ խոշոր պետությունների ողնաշարն է, չի կարող լինել փոքր, պետականության կորստի առջև կանգնած երկրների հենասյունը լինել։ Լիբերալիզմը Հայաստանում թակարդ է, ավելորդ ճոխություն, սպառնալով ազգային արժեքներին, հավակնելով երկրի ներսում քայքայիչ, կոլաբորացիոնիստական լեգիոնի հինգերորդ անիվը լինել։ Գոնե մեր երկրում դրանք ավելի շուտ լիբերաստներ են, քան լիբերալներ։
Լիբերալիզմը և դեմոկրատիան խոշոր կայսրապաշտ երկրների ձեռքին նրբորեն մշակված զենք է՝ հատկապես փոքր, անապահով երկրների ներքին գործերին խառնվելու և իրենց ազդեցության տակ գցելու համար։ Բավական է ասել, որ ԱՄՆ֊ում, որը համարվում է դեմոկրատիայի և լիերալիզմի միջնաբերդը, պետական հովանավորչությամբ հասարակական որոշակի շրջանակներ ուղիներ են մշակում, որպեսզի Հայաստանը դառնա թուրքական աշխարհի մի մասը։
Հետագա քայլը նման երկրների ազգային դիմապատկերի աղավաղումն է և միձուլումը գլոբալ համապատկերում։
Հայաստանի Հանրապետությունում ճշմարիտ Մտավորականին պարտադրված է լինել ԱԶԳԱՅՆԱԿԱՆ, եթե նրա համար թանկ է իր ազգի գոյությունն ու պահպանությունը՝ պատմական, կրոնական, մշակույթային, տրադիցիոն և ազգին բնորոշ այլն արժեքների պահպանությունը»։

Աղբյուրը`   Լևոն Ջավախյան