«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
![]() Սերբիայում խորհրդարանական ընտրություններում հաղթած «Ուսանողական ցուցակը» նախատեսում է հանրաքվե անցկացնել՝ Եվրոմիությանն անդամակցելու հարցով։ Այս մասին Rapporteur-ին հայտնել են շարժման ներկայացուցիչները։ «Մենք ստիպված կլինենք հանրաքվե անցկացնել։ Մենք պետք է հարցնենք ժողովրդին»,- հայտարարել է Սերբիայի խորհրդարանի պատգամավորի թեկնածու Աննա Դիմիտրիևիչը։ Քաղաքական գործիչը հստակ ժամկետներ չի նշել՝ ենթադրելով, որ քվեարկությունը կարող է անցկացվել երկու-երեք տարի անց։ Նրա խոսքով՝ շարժման ներկայացուցիչները բազմիցս Բրյուսելին տեղեկացրել են հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին։ Քաղաքական գործիչը նաև ընդունել է, որ նույնիսկ հանրաքվեի հաջող արդյունքի դեպքում Սերբիան «միևնույն է, չի կարողանա անդամակցել ԵՄ-ին», քանի որ դրա համար անհրաժեշտ է բազմաթիվ բարեփոխումներ իրականացնել։ Պորտալը նշում է, որ Բրյուսելի հետ հարաբերություններում հիմնական վիճահարույց հարցերից մեկը, հաշվի առնելով թեկնածու երկրներից դաշինքի արտաքին քաղաքականությանը հետևելու պահանջը, «Ուսանողական ցուցակ» շարժման՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չսահմանելու խոստումն է։ Ըստ լրատվամիջոցի՝ Բաուցալը խոստովանել է, որ իրավիճակը բարդ է՝ հաշվի առնելով Սերբիայի կախվածությունը ռուսական գազից, սակայն նշել է, որ նոր կառավարությունը կձգտի Եվրոհանձնաժողովի հետ համաձայնեցնել իր արտաքին քաղաքականությունը ԵՄ քաղաքականությանը փուլ առ փուլ համապատասխանեցնելու ծրագիրը։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
