Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Ձեր հարցը կարող եք տալ ադրբեջանական կողմին, եթե նման հնարավորություն ունենաք»․ Վահագն Ալեքսանյան

36
Այսօր, 14:12
«Ձեր հարցը կարող եք տալ ադրբեջանական կողմին, եթե նման հնարավորություն ունենաք»․ Վահագն Ալեքսանյան

«Խաղաղության հռչակագրում հստակ գրված է հետևյալը․ կողմերը չեն կարող հղում անելով սեփական օրենսդրությանը՝ այդ թվում և Սահմանադրությանը, չկատարել սույն համաձայնագրի կետերը։ Այսինքն, խաղաղության համաձայնագիրն ունի ավելի բարձր օրենսդրական ուժ այդ երկրներում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, քան իրենց օրենսդրությունը՝ այդ թվում Սահմանադրությունը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը։
«Այդ դեպքում ինչո՞ւ են նախապայման դնում մեր Սահմանադրությունը փոխելը»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ Ալեքսանյանն ասել է․ «Իրենք իրենց համար նման նախապայման են տեսնում, որ այդ կետի առկայությամբ իրենք պատրաստ չեն ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Ինձ թվում է՝ ձեր հարցը կարող եք տալ ադրբեջանական կողմին, եթե նմանատիպ հնարավորություն ունենաք»։

Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը