Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Առավելագույն ջանքերը գործադրում ենք, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա»․ Գևորգ Պապոյան

39
Այսօր, 12:54
«Առավելագույն ջանքերը գործադրում ենք, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա»․ Գևորգ Պապոյան

«Մենք մեր առավելագույն ջանքերը գործադրում ենք, և կարծում եմ, որ լավ ենք անում, որ գործադրում ենք, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա՝ լինի տնտեսական, թե քաղաքական առումներով»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մենք Ռուսաստանին վերաբերվում ենք որպես գործընկերոջ, ում հետ ունենք տարատեսակ հարցերում համախոհություն, որոշ հարցերում էլ՝ ոչ այդքան համախոհություն։ Պիտի կարողանանք մեր հարաբերությունները շարունակենք պահել ամենաբարձր մակարդակում»,- նշել է Պապոյանը։

«Առավելագույն ջանքերը գործադրում ենք, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա»․ Գևորգ Պապոյան