Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Էդ խաղաղությունը ձեր շապիկներից ու գլխարկներից բացի ուրիշ որտե՞ղ ա գրված»․ Էդգար Ղազարայան

31
Այսօր, 16:12
«Էդ խաղաղությունը ձեր շապիկներից ու գլխարկներից բացի ուրիշ որտե՞ղ ա գրված»․ Էդգար Ղազարայան

«Դուք ասում եք, որ ձեզ հաջողվել է խաղաղություն բերել, ինձ կասե՞ք էդ խաղաղությունը ձեր շապիկներից ու գլխարկներից բացի ուրիշ որտեղ ա գրված։ ճիշտն ասած էս վերջին շրջանում էդ շապիկներն ու գլխարկներն էլ չեք կրում, պարզվում ա որ դրանց վրա էլ գրված չի»,- Աժ-ում դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ «կասեք ո՞ւմ հետ եք խաղաղություն հաստատել, Ադրբեջանի՞, մի երկրի՞, որը դեռ չի ճանաչել Հայաստանին որպես անկախ պետություն, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել, ոչ մի պայմանագիր չի կնքել, շրջափակման մեջ ա պահում Հայաստանը, որը պատերազմի նշան ա։ Է՞դ երկրի հետ եք խաղաղություն հաստատել»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։

Արձագանքելով Ղազարյանի հարցին, կառավարության ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին՝ ՔՊ-ին վստահության քվեն տալու համար։

«Էդ խաղաղությունը ձեր շապիկներից ու գլխարկներից բացի ուրիշ որտե՞ղ ա գրված»․ Էդգար Ղազարայան