Պակիստանի քաղաքացուն դատապարտել են 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու համար
![]() Պակիստանի քաղաքացի Ասիֆ Մերչանթը դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկյան կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ Նշվում է, որ Մերչանթը կամավոր անդամագրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), ապա մեկնել ԱՄՆ՝ սպանությունն իրականացնող անձանց վարձելու նպատակով։ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ Մերչանթի հիմնական թիրախը պետք է լիներ Թրամփը։ Մյուս հնարավոր թիրախներն էին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։ Գերատեսչության տվյալներով՝ Մերչանթը ԱՄՆ է ժամանել 2024 թվականին և անմիջապես կապ է հաստատել իր ծանոթներից մեկի հետ, որը պետք է օգներ նրան։ Սակայն այդ ծանոթը նրա մտադրությունների մասին հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) և սկսել համագործակցել ամերիկյան կողմի հետ՝ որպես տեղեկատու։ Ծանոթի միջոցով Մերչանթը կապ է հաստատել ենթադրյալ վարձու մարդասպանների հետ, որոնք իրականում ՀԴԲ-ի աշխատակիցներ էին։ 2026 թվականին նա նրանց փոխանցել է պատվերի կատարման համար նախատեսված կանխավճարը, ինչից կարճ ժամանակ անց ձերբակալվել է։ Մերչանթը խոստովանել է, որ դավադրության շարժառիթը Իրանի՝ ԻՀՊԿ նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժ լուծելու ցանկությունն էր։ Սոլեյմանին սպանվել էր 2020 թվականի հունվարին՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
