«Գողին բարերար չփորձեք կոչել․ հեսա փողերը ձեռներիցդ կառնենք, կդառնաք քաղաքական բոմժ»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
![]() «Ասում եք՝ մարդիկ չէին ուզում, որ իրենց զավակները զոհվեին բայրաքթարների տակ։ Այո, ճիշտ եք ասում, բայց քանի կար Ղարաբաղի շարժումը, մարդիկ ուզեին, թե չուզեին, իրենց զավակները պիտի զոհվեին բայրաքթարների տակ»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Անուշ Միրզոյանի դիտարկումներին։ «Երբ որ մարդիկ զոհվում էին բայրաքթարների տակ, դուք միլիարդատերեր էիք դառնում, զինվորների հացը գողցողները կամ նրանց ներկայացուցիչներն այստեղ նստած են․․․ Զորամասերից գողացել եք, դպրոցներից գողացել եք, պետությունից գողացել եք, և 64 միլիարդի գող ազգային մեծ բարերար, և հիմա ո՞ւր է նա, աշխատանքային ուղղիչ գաղութում․․․ Մե՞նք ենք դավաճանը, թե՞ դուք․․․։ Դավաճաննե՛ր, դուք դրոշները գողացել եք, ո՞ւր է, Ղարաբաղի դրոշները խի՞ եք հանել ձեր սեղաններից․․․ Դուք գողին բարերար չփորձեք բարերար կոչել․․․»,- հունից դուրս գալով նշեց Փաշինյանը՝ ընդգծելով՝ հեսա փողերը ձեռներիցդ կառնենք, ոնց քաղաքական բոմժ եղել եք, այդպես էլ կդառնաք քաղաքական բոմժ։
|

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
