Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Նոր սահմանադրության ուղերձը մեկն է՝ մենք փակում ենք կոնֆլիկտների էջը բոլոր ուղղություններով»․ Նիկոլ Փաշինյան

47
Այսօր, 18:00
«Նոր սահմանադրության ուղերձը մեկն է՝ մենք փակում ենք կոնֆլիկտների էջը բոլոր ուղղություններով»․ Նիկոլ Փաշինյան

«Նոր սահմանադրության ուղերձը մեկն է, որ մենք փակում ենք կոնֆլիկտների էջը բոլոր ուղղություններով և խաղաղությունը դարձնում ենք անշրջելի։ Եվ ժողովվրդի իշխանությունն ենք դարձում անշրջելի, նաև պետության գործառնական նշանակությունն ենք դարձնում անշրջելի»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մի կողմում այդ տեսլականնն է, մյուս կողմում այն տեսլականն է, որ ՀՀ-ն պետք է դարձնենք որպես հենման կետ՝ անընդհատ այլ Հայաստանների մեր փնտրտուքն ապահովելու համար․․․ Ի վերջո մենք ունենո՞ւմ ենք հարատև պետություն, թե՞ չենք ունենում, ընտրությունը սրա մեջ է»,- հավելեց Փաշինյանը։