Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Ավստրալիայում այցելուներին մոռացել են դիտանիվի խցիկում՝ 36 մետր բարձրության վրա

53
Այսօր, 18:24
Ավստրալիայում այցելուներին մոռացել են դիտանիվի խցիկում՝ 36 մետր բարձրության վրա

Ավստրալիայի Փերթ քաղաքի Լենգլի զբոսայգու աշխատակիցները մոռացել են այցելուներին դիտանիվի խցիկում՝ 36 մետր բարձրության վրա։ Այս մասին հայտնում է 9News հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել հանգստյան օրերին՝ զբոսայգում գործող SkyVista Observation Wheel ատրակցիոնում։ Աշխատակիցը հեռացել է, իսկ դիտանիվի լուսավորությունն անջատվել է։ Երկու ուղևորները մնացել են մթության մեջ՝ ատրակցիոնի ամենաբարձր կետում, դեռևս մինչև դրա պաշտոնական փակվելը։

Այցելուները փորձել են գրավել անցորդների ուշադրությունը՝ բջջային հեռախոսի լապտերով ազդանշան տալով, սակայն երբ դա չի հաջողվել, զանգահարել են արտակարգ օգնության ծառայություն։ Մոտ երկու ժամ անց ատրակցիոնի աշխատակիցները վերադարձել են և ուղևորներին իջեցրել։