«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին
![]() «Ես ծնվել եմ Արցախի դրոշի տակ և ամբողջ կյանքում ապրելու եմ՝ հայացքս դեպի այս դրոշը։ Բայց ձեր և ձեր «բարեկիրթ ընկերոջ» պատճառով հարյուր հազարավոր հայեր այլևս չեն կարողանում ապրել այս դրոշի տակ, ավելին՝ հազարավոր տղաներ այս դրոշի ներքո հանգչում են Եռաբլուրում»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանաի ժամանակ նշեց արցախցի ընդդիմադիր պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ «․․․Օլիգարխիայի բերած խնդիրների պատճառով մարդիկ խնդիր են ունեցել իրենց տանն ապրելու, իրենց երկրում ապրելու, դա է պատճառը, որ հարյուր հազարավոր մարդիկ 2018 թվականին դուրս են եկել պայքարելու, և այդ պայքարը հասել է արդյունքի․․․ Մենք առերեսվել ենք փաստին, որ Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ գաղթել են և այսօր վերադառնում են։ Դուք էլ եք ապրում ՀՀ-ում և դա էլ քիչ չի, ԱԺ պատգամավոր եք»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ «Արցախցիները մի տարի սոված են մնացե՞լ, բա տիկին Հովսեփյանը ինչո՞ւ չի հիշում, որ ՀՀ ժողովուրդն էլ յոթ-ութ տարի սոված է մնացել և հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել երկրից փախնել մանվելների, ռոբերտների, սերժերի, ծառուկյան գագոների, նեմեց ռուբոների ձեռից են ստիպված եղել․․․ Խի՞ չեք հիշում, որովհետև լափամանից փա՞յ եք ունեցել, կտրվել եք, դրա համար եք մրմռո՞ւմ։ Դուք սով չեք տեսել, ձեզ համար Ղարաբաղը բիզնես ա եղել, հիմա զրկվել եք այդ բիզնեսից»,- հավելեց Փաշինյանը։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
