Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան

36
Այսօր, 19:36
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան

«Որպես պետհամալսարանի դասախոս՝ երկու գիտական աստիճան ունեցող մարդ, ես ինձ թույլ չեմ տա իջնել այն մակարդակին, ինչ տեսնում եմ այստեղ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված սուր քննադատությանը։

«Ես աշխատել եմ Մանվել Գրիգորյանի հետ և երեբեք չեմ հրաժարվել իմ կենսագրության որևէ տողից․․․ Ես երբեք չեմ հրաժարվի նրանից, որ Մանվել Գրիգորյանն Արցախն ազատագրել է։ Երբ որ Մանվել Գրիգորյանի շրջապատից շատ մարդիկ ձեզ հետ են, հիշեք դրա մասին․․․ Եթե դուք արջերին քորող եք ուզում գտնել, թվարկեցի, երբ որ տեսնում եք այդ մարդկանց, ուղիղ հարցեր տվեք նրանց․․․

Ժանրի կանոնները գուցե պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ և այլն, բայց ես դա չեմ անի։ Սա երկրի թիվ մեկ ամբիոնն է։ Ամեն մարդ իր բարձունքի վրա պիտի մնա»,- հավելեց Մանուկյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան