Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա՞, որով կարող ես երաշխավորել»․ Արթուր Սուքոյան

80
Այսօր, 17:36
«Քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա՞, որով կարող ես երաշխավորել»․ Արթուր Սուքոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասում ես՝ առաջարկ ես անում ընդդիմությանը և քո քաղաքական կենսագրությունն ես դնում երաշխավորության։
Լո՞ւրջ։ Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ։
Կենսագրությանդ ո՞ր դրվագով։
Շանտաժի՞ պատմություններով՝ բարակ ծրարի դիմաց հոդված տպագրելու կամ չտպագրելու շուրջ։
Ընդհատակյա գործունեությանդ փախուստի ու խուսափողական դրվագներո՞վ։
Մի քաղաքական ճամբարից մյուսը վազելո՞վ։
Քո դավաճանության հետևանքով Արցախը հանձնելու՞ դրվագով։
Պատերազմը կանգնեցնելու հնարավորությունն ունենալով՝ այն չկանգնեցնելո՞ւ դրվագով։
Քո քաղաքական որոշումների հետևանքով զոհված մի քանի հազար մարդկանց անուններո՞վ, որոնք ստվերի պես ուղեկցում են քո կենսագրությանը։
Ալիևի առաջ չորեքթաթ դիրքո՞վդ:
Էս թվարկածս դրվագներից ո՞ր մեկով ես պատրաստվում երաշխավորել:
Ու սա դեռ քո քաղաքական կենսագրության ընդամենը մի փոքր մասն է։
Իրեն հարգող ու նվազագույն մաքրասիրություն ունեցող մարդը էս քո հակահիգինեիկ կենսագրությամբ հետույքը չի սրբի, ուր մնաց՝ դրանով առաջարկ ընդունի։
Բայց քո երաշխավորությունները պետք էլ չեն։ Ալիևի պահանջով նոր սահմանադրությունը չես կարող անցկացնել ոչ առաջարկներով, ոչ ԱԱԾ-ով, ոչ էլ հանրային ճնշմամբ։ Պատգամավորներն իրենց քվեարկությունը կատարելու են սեփական խղճով և համոզմունքներով, ոչ թե քո ու Ալիևի թելադրանքով»։

Աղբյուրը`   Արթուր Սուքոյան