Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Եթե մեր երկրի ազատագրության գինը մեր բանտարկություն է՝ թող դա տևի 1000 տարի»․ Բագրատ Սրբազան

28
Այսօր, 16:36
«Եթե մեր երկրի ազատագրության գինը մեր բանտարկություն է՝ թող դա տևի 1000 տարի»․ Բագրատ Սրբազան

«Ես ամաչում եմ նույնիսկ, որ ամեն անգամ խափանման միջոցի քննարկում պետք է լինի և այդ պահին հանկարծ հիշում եմ Բաքվում գտնվող մեր արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Բնական է, որ ես ակնկալիք չունեմ այս դատարանից, ոչ սպասելիք, ոչ խնդրանք կամ միջնորդություն ներկայացնելու։ Ես մի ակնկալիք ունեմ ինձնից՝ չդադարեցնել պայքարը, ոչ մի միլիմետր չնահանջել՝ անկախ թե ինչ հալածանք, ինչ որակումներ, ինչ խուլիգանական խմբեր տարբեր տեսքերով կհայտնվեն մեր առջև»,- դատական նիստի ժամանակ իր խոսքում ասել է Բագրատ Սրբազանը։ «Իմ նպատակը մեկն է․ ազատագրված Հայաստան, ազատագրված դատարան, ազատագրված արդարադատություն, ճշմարտության հաստատում, հայրենիքի վերաազատագրում։ Եվ եթե մեր երկրի ազատագրության գինը մեր բանտարկություն է՝ թող դա տևի 1000 տարի, բայց մեր երկիրը թող լինի ազատագրված»,- նշել է Սրբազանը։

«Եթե մեր երկրի ազատագրության գինը մեր բանտարկություն է՝ թող դա տևի 1000 տարի»․ Բագրատ Սրբազան