Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

Քուշներն ու Ուիթքոֆը Բեռլինում խորհրդակցություններ կանցկացնեն Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ

79
Այսօր, 13:37
Քուշներն ու Ուիթքոֆը Բեռլինում խորհրդակցություններ կանցկացնեն Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները մեկնում են Բեռլին, որտեղ կզբաղվեն Ուկրաինայում կայուն խաղաղության առանցքային տարրերի շուրջ միասնական դիրքորոշման մշակմամբ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Նա նշել է, որ Բեռլինում իրենք խորհրդակցություններ կանցկացնեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և «կամավորների կոալիցիայի» նիստին մասնակցող եվրոպացի առաջնորդների հետ։

«Այս այցի ընթացքում մեր առաջնահերթություններն են՝ Ուկրաինայի և Եվրոպայի հետ սերտ համակարգման հետագա ամրապնդումը, կայուն խաղաղության առանցքային տարրերի շուրջ միասնական դիրքորոշման մշակումը, ինչպես նաև բազմակողմ բանակցությունների հաջորդ փուլի օրակարգի և առաջարկվող ձևաչափի համատեղ նախապատրաստումը», — հավելել է նա։

Հատուկ բանագնացը նշել է, որ Ուիթքոֆի հետ մտադիր է ուսումնասիրել, թե ինչպես կարող է կոալիցիայի աշխատանքը նպաստել հակամարտության կարգավորումից հետո անվտանգության մեխանիզմների ձևավորմանը, այդ թվում՝ Ուկրաինայի համար երաշխիքների տրամադրմանը, ինչպես նաև Եվրոպայում կայունությունն ամրապնդող և ապագա հակամարտությունների ռիսկը նվազեցնող ավելի լայն մեխանիզմների ստեղծմանը։

Նա կրկին նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է վերջ դնել հակամարտությանը և «ապահովել կայուն խաղաղություն, որն ամբողջ Եվրոպան ավելի անվտանգ կդարձնի»։