Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Պատերազմը հնարավոր է ավարտել Թրամփի, Սի Ծինփինի և Պուտինի մեկ հանդիպմամբ». Զելենսկի

45
Այսօր, 13:07
«Պատերազմը հնարավոր է ավարտել Թրամփի, Սի Ծինփինի և Պուտինի մեկ հանդիպմամբ». Զելենսկի

Դոնալդ Թրամփը, Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը կարող են մեկ հանդիպման ընթացքում ավարտել պատերազմը, եթե ցանկանան։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ NBC News-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է Շենժենում Թրամփի, Սի Ծինփինի և Պուտինի եռակողմ հանդիպման նախաշեմին։

«Եթե Չինաստանն ու ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեն կամ հայտարարեն, որ կսահմանեն, դադարեցնեն Ռուսաստանի հետ արտահանումն ու ներմուծումը, պատերազմը կավարտվի»,- ասել է Զելենսկին։

Նա մեծ սխալ է անվանել այն փորձերը, երբ խոշոր տերությունները փորձում են աշխարհի ապագան որոշել առանց փոքր երկրների մասնակցության։ Նրա խոսքով՝ եթե Թրամփը, Սին և Պուտինը որևէ հարց որոշեն Ուկրաինայի վերաբերյալ՝ առանց վերջինիս մասնակցության, ապա դա կմնա ընդամենը հռետորաբանություն։