«Եվրոհանձնաժողովը լայնածավալ հաքերային հարձակման է ենթարկվել»․ # Politico
![]() Եվրոհանձնաժողովը, որը հանդես է գալիս ԵՄ երկրներում կիբերանվտանգության պահանջների խստացման օգտին, ինքն է դարձել լայնածավալ հաքերային հարձակման զոհ։ Այս մասին հայտնում է Politico-ն։ «Միջադեպը կարող էր հանգեցնել անձնական տվյալների զգալի ծավալի վտանգման, աշխատակիցներին զրկել աշխատավարձերի և արձակուրդների վերաբերյալ տեղեկություններ մուտքագրելու հնարավորությունից և ստիպել բարձրագույն ղեկավարությանը ճգնաժամը քննարկել շաբաթական նիստի ընթացքում», — նշվում է հրապարակման մեջ։ Պարբերականի տեղեկություններով՝ հաքերներն օգտագործել են արհեստական բանականության հիմքով հանրամատչելի գործիք, որը նախատեսված է համակարգչային համակարգերում խոցելիությունների հայտնաբերման համար։ Եվրոհանձնաժողովը ստիպված է եղել ժամանակավորապես անջատել մի շարք հավելվածներ, այդ թվում՝ աշխատաժամանակի հաշվառման, արձակուրդների, աշխատավարձերի և բժշկական ծախսերի փոխհատուցման համակարգերը։ Տվյալների հնարավոր արտահոսքի ծավալները դեռևս պարզվում են։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
