Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Մարզադաշտերի կառուցման համար ինչո՞ւ կառավարությունը մրցութային ընթացակարգով չի որոշել կապալառուին». Տիգրան Աբրահամյան

59
Այսօր, 13:23
«Մարզադաշտերի կառուցման համար ինչո՞ւ կառավարությունը մրցութային ընթացակարգով չի որոշել կապալառուին». Տիգրան Աբրահամյան

ԱԺ նիստին ԱԺ նիստին «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, հետաքրքրվել է, թե ինչ ընթացակագով է մարզադաշտերի կառուցման աշխատանքները հատկացվել մեկ կապալառու ընկերության. «Ինչո՞ւ կառավարությունը մրցութային ընթացակարգով չի որոշել կապալառուին»։
«Գիտեք, որ այս կազմակերպությունները պետք է լինեն լիցենզավորված և կարողանան հավաստել ՈՒԵՖԱ-ի կողմից այդ 4-րդ կատեգորիայի պայմաններին համապատասխանելը։ Մենք աշխատել ենք այն կազմակերպության հետ, որը խորհուրդ է տրվել նաև ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Մի քանի ընկերությունների հետ նախնական բանակցություններից հետո ի հայտ է բերվել այս կազմակերպությունը, որը աշխատում է նաև Վրաստանում»,- պատասխանել է Անդրեասյանը։
«Եթե մենք հիմա Chat GPT-ին կամ Gemini-ին հարցնենք, թե օրինակի համար ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխանող քանի նման ընկերություն կա լիցենզավորված, համոզված եմ, մի քանի տասնյակ ընկերությունների անուններ կտրվի, ուստի մեկ աղբյուրից ձեռքբերելը ոչ ճիշտ քայլ էր»,- արձագանքել է ընդդիմադիր պատգամավորը։

«Եթե Chat GPT-ին կամ Gemini-ին հարցնենք՝ մի քանի տասնյակ ընկերությունների անուններ կտրվի»․ Տիգրան Աբրահամյանը՝ Ժաննա Ալեքսանյանին