Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Նոր սարքավորումները փոխել են ուղեղը մարզելու անհրաժեշտությունը. ո՞նց ենք դպրոցում աշխատում կենտրոնացման վրա». Սոնա Ղազարյան

51
Այսօր, 12:00
«Նոր սարքավորումները փոխել են ուղեղը մարզելու անհրաժեշտությունը. ո՞նց ենք դպրոցում աշխատում կենտրոնացման վրա». Սոնա Ղազարյան

«10 րոպե առանց հեռախոսի, առանց որևէ այլ իրի նայելը կարդալը բարդ բան է դարձել: Շատ դժվար է կենտրոնաղած 30 րոպե անդադար գիրք կարդալ: Մեր նոր չափորոշիչները ո՞նց են օգնում մեր երեխային կենտրոնացած մի գործառույթ իրականացնել, որովհետև անհնար է չնկատել, որ հեռախոսները փոխել են մեր վարքագիծը: Նոր սարքավորումները փոխել են մեր ուղեղը մարզելու անհրաժեշտությունը: Ո՞նց ենք մենք կենտրոնացման վրա աշխատում դպրոցում»,- ԱԺ նիստին ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը հարց է ուղղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ինչին վերջինս պատասխանել է. « Մեր ընդհանուր կրթական մեթոդներն են գալիս դրան աջակցելու: Կրթական համակարգում գնալով ավելի շատ խոսում են խաղային մեթոդների մասին: Երեխաների ուշադրությունը գրավելու և նրանց ներգրավելու համար մենք կարիք ունենք մոտիվացիա առաջաացնելու: Այս պահին ամենաարդյունավետ համարվող մեթոդներից մեկը խաղային ուսաուցման մեթոդներն են»: