Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

Հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. նա մահացել է

46
Այսօր, 12:12
Հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. նա մահացել է

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «Նոյեմբերի 18-ին՝ ժամը 20։35-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն Արմավիրի շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ Արևիկ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկում վնասվածքով անձ կա։
Ահազանգով մեկնած ՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տվյալների, ժամը 20։25-ի սահմաններում 25-ամյա տղամարդը տան բակում իրեն պատկանող «Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս կրակել է՝ պատահաբար վիրավորելով կնոջ 24-ամյա եղբորը։
25-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Նոյեմբերի 19-ին հիվանդանոց տեղափոխված 24-ամյա քաղաքացին մահացել է։
Կատարվում է նախաքննություն։ Հանգամանքները պարզվում են։