Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Պուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը»․ Ուշակով

51
Այսօր, 11:18
«Պուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը»․ Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպման ընթացքում քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Հանդիպումը լավ է անցել։ Մենք քննարկեցինք եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր։ Եվ, բնականաբար, անմիջականորեն անդրադարձանք ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերին», — «Вести»-ին տված հարցազրույցում ասել է Ուշակովը։

Հստակեցնող հարցին ի պատասխան՝ Ուշակովը հավելել է, որ կարելի է ասել՝ Ուկրաինայի թեման Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպման հիմնական քննարկման առարկան էր։