Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Որևէ փաստաթղթի ընդունման պետականամետ կամ հակապետական լինելը որոշվում է տարիների ընթացքում»․ Թաթուլ Հակոբյան

53
Այսօր, 02:06
«Որևէ փաստաթղթի ընդունման պետականամետ կամ հակապետական լինելը որոշվում է տարիների ընթացքում»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որևէ փաստաթղթի ընդունման, որևէ դիվանագիտական որոշման, որևէ հայտարարության ճիշտ կամ սխալ, օգտակար կամ վնասակար, պետականամետ կամ հակապետական լինելը որոշվում է տարիների ընթացքում: Այն, ինչ այդ պահին ժողովրդի կամ քաղաքական մեծամասնության կողմից ծափահարվում է, չի նշանակում, թե որոշումը ճիշտ էր: Այն, ինչ դատապարտվում է ընդդիմությնա կողմից, չի նշանակում, թե ընդունած որոշումը սխալ է կամ վնասակար:
Բերեմ օրինակներ մեր մոտիկ պատմությունից՝ հետևությունները թողնելով ձեզ:
ա/ 2025 թվականի մարտին Հայաստանի Հանրապետությունն ընդունեց օրենք՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին...
բ/ Արցախը Ադրբեջան է և վերջ.... 2023 թվականից այս կողմ է ասվում....
գ/ 2021 թվականի հունիսին կայացած Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր»ը Արցախի փրկության համար առաջ էր տանում «անջատում հանուն փրկության» թեզը...
դ/ Արցախը Հայաստան է և վերջ.... 2019 թվական
ե/ 1990 թվականի Անկախության Հռչակագրում հայ դատ, պահանջատիրություն և պատմություն դնելը,
զ/ 1920-ին Սևրին հետամուտ լինելը,
է/ 1918-ին Բաթում գնալը...
Սա անվերջ շարք է:
Պետականության ամեն մի փուլում այս կետերից մեկը կամ մյուսը կարող են տարբեր կերպ ընկալվել, մեկնաբանվել և օգտակարության ու վնասակարության պիտակներ կրել:
Այնպես որ, երբ ինքնամոռաց գովաբանում եք գործող իշխանություններին կամ քննադատում նրանց, հիշեք, որ մեկ, տասը կամ քսան տարի հետո կարող եք լրիվ հակառակը պնդել»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան