Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Մենք ձեզ հեռացնելու ենք, բայց առանց ձեզ հետ գործարքի» Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

31
Այսօր, 22:54
«Մենք ձեզ հեռացնելու ենք, բայց առանց ձեզ հետ գործարքի» Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Տենց հուսահատ մի՛ աղաչեք էդ հանրաքվեի մասին։ Մարդ կա՝ ճիշտ է խոսում, մարդ կա՝ սուտ է խոսում, մարդ էլ կա՝ ինչ ուզում՝ խոսում է. էս վերջինը դուք եք»,- այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պխատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Մի՛ նեղվեք էդքան, որ ձեզ չի հաջողվել արտաքին պահանջը ներկայացնել որպես ներքին օրակարգ։ Մի՛ նեղվեք էդքան, որ մեզ հաջողվել է ձեր առաջարկած սահմանադրության ճիշտ տերմինը գտնել․․․
Ձերը խաղաղություն չի, խեղճություն է, մենք հասկանում ենք, որ պարտվել ենք, բայց չենք ընդունում, որ մեզ պետք է ասեն՝ պառկեք, ձեր վրայով անցնենք։ Մենք դրան ենք դեմ․․․ Ինչ ուզում եք, արեք, կա պատմական առաքելություն և դերակատարություն, մենք դա անելու ենք ու էս ազգին չենք թողնելու ձեզ պես խեղճ դարձնել»,- ասաց Վարդանյանը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ես շատ պարզ բան եմ ասում, ասում եմ՝ կա՛մ ինձ հեռացրեք, կա՛մ ես ձեզ հեռացնելու եմ։ Շատ պարզ գործարք է։ Մնացածը լիրիկա է»։

«Մենք ձեզ հեռացնելու ենք, բայց առանձ ձեզ հետ գործարքի»,- ի պատասխան՝ ընդգծեց Քրիստինե Վարդանյանը։

«Մենք ձեզ հեռացնելու ենք, բայց առանց ձեզ հետ գործարքի»․ Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին